Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրեր առաջ հայտարարեց, որ Տավուշում քարոզարշավ իրականացրած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը` հանդես գալով դրամական ու նյութական խոստումներով։
Նշվում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:
Գագիկ Ծառուկյանի խոսնակ և «Ծառուկյան դաշինքի» ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանին MAMUL.am-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: «Սկսենք նրանից, որ, այո, բազմաթիվ մարդիկ Տավուշի մարզում, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, տարբեր հարցերով և խնդրանքով են դիմել Գագիկ Ծառուկյանին, սակայն որևէ մեկին կոնկրետ որևիցե բան չի տրամադրվել: Գ. Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու ապրիլի 2-ի ընտրություններից հետո»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` Գ. Ծառուկյանի կողմից ցուցաբերված մարդկային վերաբերմուքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձևակերպման հետ:
«Եթե մարդիկ մոտենում և ասում են, որ կա առողջական խնդիր, բնականաբար, պարոն Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնում աջակցելու»,- ասաց Ի. Տոնոյանը` կրկնելով, որ ինչ եղել է` մարդկային վերաբերմունքի դաշտից է:
Հիշեցնենք` տավուշցիներից մեկին, օրինակ, Ծառուկյանն այդ օրը խոստացավ կարճ ժամանակում աջակցել վիրահատության համար. «Վաղը կգաս Երևան, քո օպերացիան կանենք»: Դրանից բացի, նա խոստացավ լուծել բնակիչներից մեկի տան գազաֆիկացման հարցը. «Էս մարդու գազը քաշված լինի»,- հանձնարարեց Ծառուկյանը:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02