«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Արմավիրում հրավիրված նախընտրական հանրահավաքում խոսեց վարկերի տոկոսադրույքներից, որոնք, ըստ նրա, պետք է լինեն 2-5%, կենսաթոշակների բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) բիզնեսը հարկերից ազատելու մասին։
«Ես չեմ ուզում անընդհատ նույն բառերը կրկնել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ գիտեն պետության հնարավորություններն ու ժողովրդի պահանջները։ «Ես Հարվորդի համալսարան չեմ ավարտել , ես կյանքի դպրոցն եմ ավարտել»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ո՞ր ուժը կգա իշխանության, պետք է իրականացնել «Ծառուկյան» դաշինքի ծրագրի 15 կետերը։ Ծառուկյանը խոսեց նաև Արաբական Էմիրությունների մասին, որ այդ երկիրն ամեն ինչ ներկրում է, բայց Հայաստանից էլ պետք է կազմակերպել, որ արտահանում իրականացվի ԱՄԷ։
«Մարդիկ պետք է գործին տիրապետեն։ Կոշկակարն օպերացիա չի կարա անի, ինձ ճիշտ հասկացեք, կամ դասախոսը գնա շինարարություն անի։ Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, և այդ զբաղվող մարդիկ պետք է ժողովրդին սիրեն, ժողովրդի մասին մտածեն»,- ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ 2015 թվականին ինքը հետ չի կանգնել, այն ժամանակ հեղափոխություն էր, արյունահեղությունից խուսափելու համար է հեռացել, իսկ այսօր ընտրություն է, և մարդիկ պետք է ընտրեն նրան, ում հավատում են։
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02