Եթե Ջրառատում տեղի է ունեցել հանցագործություն, պետք է պատժվի, անպայման իրավապահների արձագանք պետք է լինի: Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք վստահ է, որ հավասարաչափ քննություն կլինի, չէ՞ որ դրա կոչն արել է Սեյրան Օհանյանը եւս, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, որ ես այն անձը չեմ, ով կարող է նման բան երաշխավորել։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կարող եմ երաշխավորել, որ բազմակողմանի, լրիվ, պատշաճ քննություն տեղի կունենա։ Այս ամենը պետք է խստորեն պատժվի եւ ամենխիստ ձեւով արձագանք պետք է լինի»։
«Եթե կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով, սեփական ամբիցիաների, սխալ պահվածքի, ոչ ադեկվատ ընկալման նման այլ պատճառներով վարքագիծ են դրսեւորում, այլ կարծիք չի կարող լինել»,- նշել է նախարարը։
Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ի պաշտոնե եւս չի կարող դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն տիրապետել։ Իրավապահները պետք է քննություն իրականացնեն եւ պատշաճ արձագանք տան։
Հարցին, թե ինչ է սպասվում Լեռնիկ Երանոսյանին, որը, ըստ հրապարակումների՝ կրակոցներ արձակողն է, Արփինե Հովհաննիսյան ասել է. «Անկախ նրանից, թե ով է իրականացրել, ովքեր են միջադեպի կիզակետում գտնվողները, արձագանքը պետք է լինի միեւնույնը։ Վերաբերմունքը պիտի լինի նույնը եւ խիստ։ Անձնավորված տարբերակում չկա, տարբերություն չկա, թե ովքեր են»։
Նշենք, որ մարտի 12-ին եւ այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում միջադեպեր են գրանցվել:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02