«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել: Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երևանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»:
Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև»:
Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերևս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարևոր հարցերի շուրջ նրանց միջև չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում: Թե այսքանից հետո ՀՀԿ-ն ինչպե՞ս է ներկայանում «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով, առնվազն տարօրինակ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02