Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղավորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում եք բոլոր երկրների կառույցներին ու կազմակերպություններին, հրավիրում եք նրանց ուշադրությունը: Ուրախ եմ, որ կա հստակ մոտեցում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է գտնենք կառույցներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ խնդիրների լուծմանը, հիմնադրամ ստեղծել, որին կմասնակցի նաև Սփյուռքը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնես մշակույթ: Նրանք հարյուրից ավելի բիզնես ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչել»:
Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները, անդրադարձավ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:
Մոնիկա Կարկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Մամանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրային առաջարկը, պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել նախարարության, «Սիրիահայերիհիմնախնդիրներըհամակարգողկենտրոն» հասարակականկազմակերպության հետ:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02