ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 21:35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչը:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, վիճաբանության պատճառը, որի ժամանակ 26-ամյա երիտասարդն ստացել է ծանր մարմնական վնասը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը դիտողություն է արել մի խումբ երիտասարդների՝ իրենց տան բակում հայհոյելու համար, ինչից հետո երիտասարդներից մեկը ոտքով հարվածել է տղամարդու կրծքավանդակին, վայր գցել։ Վերջինս տանից վերցրել է դանակը, դուրս եկել բակ և հարվածել երիտասարդներից մեկի որովայնին։
Տղամարդը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը, որով, ըստ նրա հայտարարության, հարվածել է երիտասարդին։ 56-ամյա տղամարդը ևս, առողջության վատթարացման պատճառով, տեղափոխվել է «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղ նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ոսկորների կոտրվածք»:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում 26-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են նրա և 56-ամյա տղամարդու հագուստները։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02