«Հանրապետական» կուսակցությունը ցավում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել: Ցավում ենք բոլորս, բոլորիս անունից ցավակցություն ենք հայտնում: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- նշեց նա:
Բացի այդ, Շարմազանովը նաև հայտնեց. «Ինչքանով տիրապետում եմ ինֆորմացիայի, իսկ կարծում եմ, որ այն հնարավորինս մոտ է օբյեկտիվին, Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակ նրա բուժող բժիշկները, շտապ օգնությունը մի քանի անգամ նրան առաջարկել են տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց նա մերժել է»:
Վերջինս նշեց, որ տեղյակ է Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որտեղ կասկած է հնչում նրա մահվան պատճառների վերաբերյալ: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասաց, որ եթե Արթուր Սարգսյանի փաստաբանները, հասարակությունը, նրա բարեկամները պնդում են, որ անհրաժեշտ է բժշկական փորձաքննություն, ապա իրենք որևէ խնդիր չեն տեսնում: «Եթե փորձաքննության դեպքում պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն»,- ասաց Է. Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը նաև դիմեց այն ուժերին, ովքեր փորձում են «այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, դիվիդենտներ շահելու»: «Մարդկային ողբերգության վրա փորձել դիվիդենտներ շահել, ճիշտ չեմ համարում: Մեղավորներ կլինեն, մեղավորները թող պատժվեն»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
tert.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02