Վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները՝ Հայաստանում նոր ներդրումներ բերելու վերաբերյալ, իրականություն չեն դառնա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին Հայաստան ներդրումներ բերելու առումով, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ նման խոստումներ եղել են 2007թ.-ից սկսած, բայց այդպես էլ իրականություն չեն դարձել:
«Ցանկացած կառավարություն իրավիճակից դուրս գալու մասին խոստումներ տալու առումով պակաս շռայլ չի եղել, բայց դրանք չեն իրականացել: Ներդրումների մասին խոստումներ շատ են եղել, բայց իրականություն չեն դարձել: Իրականում ՀՀ բուժման դեղատոմսը ներդրումները չեն: Կարծում եմ, որ բժիշկները լավ չեն ուսումնասիրել Հայաստանի ուսումնասիրությունը կամ ազնիվ չեն, չեն ասում՝ որն է խնդիրը: ՀՀ տնտեսական խնդիրները չեն գտնվում տնտեսական դաշտում, դրանք քաղաքական դաշտում են, որոնցից մեկը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ներկայիս իրավիճակն է»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ իրենք առաջարկում են փոխել կառավարման համակարգը, մոտեցումը փոխել 180 աստիճանով՝ սկսած առօրյա կյանքից:
«Վարչապետը հիմա ի՞նչ է անում, փորձում է մարդկանց ոգևորել, բայց մարդիկ չեն ոգևորվում, որովհետև միայն խոսքերով չես ոգևորի: Մարդիկ ուզում են իրենց առօրյա կյանքում փոփոխություն զգալ»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե գործող համակարգը օր առաջ պետք է փոխվի:
ՀԱԿ ներկայացուցիչ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանն էլ իր հերթին նշեց, թե նման խոստումները անվստահություն են առաջացնում իր համար. «Երբ իշխանությունները նման խոստումներ են տալիս, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հնարավոր չէր դա անել մինչև հիմա»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին նշեց, թե ՀՀԿ-ն 18 տարի է՝ իշխանություն է, արդեն 3-րդ վարչապետն է ներդրումների մասին խոստումներ անում:
«Գալիս են, խոստումներ են տալիս, հետո, երբ այդ խոստումները չեն իրականանում, գտնում են մի նոր մարդ, ավելի գեղեցիկ, ավելի մեծ մտահորիզոնով, որը նույն խոստումներն է տալիս, բայց մի քիչ ավելի սիրուն տեսքով: Տնտեսական քաղաքականությունը գեղեցկության մրցույթ չէ, որ ամեն անգամ մի նոր, ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ մարդու բերեն, հասարակությունն էլ ասի՝ դե լավ, եթե ինքն է ասում, եկեք հավատանք այս մարդուն»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02