Որոշ լրատվամիջոցներով շրաջանառվող տեղեկատվության վերաբերյալ կապված մարտի 14-16-ը Մոսկվայում տեղի ունեցած “Ճանապարհորդություն և զբոսաշրջություն” միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ներկայացված չլինելու վերաբերյալ: Մոսկվայում կայացած MITT 24-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարի բացկայությունը պայմանավորված է եղել ցուցահանդեսի կազմակերպիչների քաղաքականացված դիրքորոշմամբ, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային արդյունքի որևէ հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով: Ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու միակողմանիորեն ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան ստացել է հայկական տաղավարը չեղյալ համարելու վերաբերյալ գրություն: Հայկական կողմին ներկայացվող պահանջներին զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում և գովազդատեղեկատվական նյութերում մեծ տեղ է հատկացվել Լեռնային Ղարաբաղին, որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն կազմակերպիչներից: Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն: ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել հայկական պատվիրակությունը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02