ՀՀ քննչական կոմիտեն շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները: Հետևողականորեն ապահովելով տուժող, վկա, կասկածյալ և մեղադրյալ անչափահասների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների այս ոլորտում, սակայն մասնագիտացված քննիչների առկայությունը ոչ միայն արդի խնդիր է, այլ նաև՝ ժամանակի թելադրանք: Մասնագիտացված քննիչները ոչ միայն պետք է լինեն լավ իրավաբաններ, այլ պետք է տիրապետեն հոգեբանության և այլ հարակից գիտությունների հիմունքներին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 1-Լ հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել էր անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների մասնագիտացման դասընթաց, որի մեկնարկն այսօր է: ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարմինների և ստորաբաժանումների՝ թվով 21 քննիչներ անցնելու են մասնագիտացված դասընթաց՝ իրավագիտության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի համակարգված և համապարփակ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով: Դասընթացների ընթացքում քննիչներին ներկայացվելու է օրենքի հետ առնչություն ունեցող և ցանկացած դատավարական կարգավիճակ ունեցող երեխաների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները: Մասնագիտացման դասընթացի կազմակերպումն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ: Դասընթացն անց է կացվում ոլորտի 7 մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին մասնակիցներն անցնելու են թեստավորում և ստանան համապատասխան հավաստագրեր: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02