Գյումրին, Շիրակը, ողջ Հայաստանն իր ցավը, պայքարը, վերքը և իր սխրանքը տանում է թասիբով, և այս տարիների ընթացքում մենք կարծես դարձել ենք հարազատ. Գյումրիում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հաջորդ նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այս տարի մեր պայքարի համարը 8-ն է՝ հավերժության 8-ն է, ժառանգության 8-ը, համախմբման 8-ը, մեր երկրի միասնության 8-ը»,-ասաց նա և նշեց, թե նախորդ ընտրություններին գյումրեցիներից այնպիսի վստահության քվե է ստացել, որ ողջ կյանքի համար պատասխանատվություն ունի:
«Ես պատրաստվում եմ, որպես ձեր շարքային համաքաղաքացի, իմ գործընկների հետ մասին ձեզ վերադարձնել գողացված հաղթանակները»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ իրական փոփոխություն՝ աշխատատեղեր, արժանապատվություն, որ այլևս ոչ մի ընտանիք «դոմիկի տանիքի տակ» չլինի, որ հայրենիքը դառնա վերադարձի, ներգաղթի երկիր, ոչ թե փախուստի:
«Դրա համար պատրաստ ենք համագործակցել բոլորի ետ՝ բերելու համար նոր Հայաստանը: Հանձն ենք առնում հաղթանակը վերադարձնելով, իշխանությունը սահմանադրորեն վերադարձնելով ժողովրդին՝ կազմակերպել ռազմավարական վերանայում բոլոր ոլորտներում՝ ներքին, հանրային և միջազգային, որպեսզի մեր բոլոր իրավունքները, պարտավորությունները, շահերը հիմնված լինեն քաղաքացի իշխանության, ազգային շահի և պետության ինքնիշխանության վրա»,-հայտարարեց նա:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02