«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով զբաղեցնում է դաշինքի համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականը:
Նրան ուղեկցում էր մտերիմ ընկերուհին՝ Վարդուհի Մելտոնյանը, ով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներից է: Վարդուհին Իվետային բնորոշել է և՛ որպես ղեկավար, և՛ որպես ընկեր. «Որպես ընկեր մեծ սիրտ ունեցող մարդ է, անսահաման բարի, որին կարող ես ապավինել ցանկացած հարցում՝ սկսած ամենաերջանիկ պահերդ կիսելուց, վերջացրած գլուխդ ուսին դնել լացելուց: Մարդ, որը, որպես ղեկավար, առաջին հերթին մտահոգ է իրեն շրջապատող բոլոր մարդկանց խնդիրներով: Հեռուստատեսությունում մեր գործընկերները կեսկատակ-կեսլուրջ միշտ ասում են, որ Իվետայի դռան մոտ միշտ հերթեր են գոյանում, քանի որ սկսած ամենաչնչին հարցից, վերջացրած ամենագլոբալ խնդիրներով բոլորը նրան են դիմում: Նա և՛ խստապահանջ ղեկավար է, և ղեկավար, որի հետ անսահման հեշտ է աշխատել՝ չնայած երիտասարդ տարիքին, շատ պրոֆեսիոնալ է ու կես բառից հասկանում ես իրեն»:
Իվետա Տոնոյանի հետ զրուցել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Իվետա՛, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք մտնել մեծ քաղաքականություն, սա Ձեր ցանկությունն է, թե՞ Գագիկ Ծառուկյանի առաջարկը:
-Ամեն ինչ շատ ինքնաբերաբար է ստացվել, առանց որևէ նախնական պայմանավորվածության կամ մտորումների: Եղել է պարոն Գագիկ Ծառուկյանի առաջարկը, որի համար ես իսկապես շատ զգացված եմ ու շնորհակալ նման վստահության համար: Սա միաժամանակ և մեծ պատիվ է ինձ համար և մեծագույն պատասխանատվություն: Կյանքում երբևէ, որևէ բան ինքնանպատակ չի եղել ինձ համար: Շուրջ 15 տարի գործնական լրագրության մեջ եմ եղել՝ սկզբում որպես լրագրող, հետո արդեն որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պետ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, այնուհետև պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականություններն եմ իրականացրել, հետո նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայութան ղեկավարի պաշտոնն եմ ստանձնել:

Իմ աշխատանքային գործունեության բոլոր այս ոլորտները կապված են եղել իմ հիմնական մասնագիտության՝ լրագրության հետ, ինչի համար անասելի ուրախ եմ, քանզի չեմ հասցրել կարոտել իմ մասնագիտությունը: Քաղաքականությունը, սակայն, գործունեության միանգամայն այլ դաշտ է, որտեղ փորձելու եմ առավելագույնս օգտագործել իմ ներուժը, գիտելիքներն ու հմտությունները՝ ի նպաստ և ի բարօրություն մեր երկրի: Ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է. Կապրենք կտեսնենք, թե որքանով է ասույթն իրականություն դառնում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02