Միակ բանը, որ Հայաստանի մասին գիտեի մինչև Հայաստան գալս, Հայոց ցեղասպանությունն էր․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Երևան ժամանած Huffington Post «Twitter Powerhouses Series»-ի համահիմնադիր, The Huffington Post-ի սյունակագիր, հաղորդակցության մասնագետ Շոն Գարդները:
«Հիմա արդեն, երբ եկել եմ Հայաստան, գիտեմ նրա աշխարհագրությունը: Ես շատ հավանեցի Հայաստանը, շատ լավ էր, որ եկա: Սիրում եմ միջմշակութային հաղորդակցությունը: Հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են անում, ինչպես են մտածում և ոչ միայն հենց իրենց մասին, այլ ընդհանրապես, թե ինչ են մտածում աշխարհի մասին»,- ասաց նա:
Գարդները նշեց, որ եկել է նաև Հայաստանի մասին գրելու համար:
Խոսելով երկրի բրենդինգը զարգացնելու, այն ավելի ճանաչելի դարձնելու մասին՝ The Huffington Post-ի սյունակագիր նշեց, որ բիզնեսը՝ գումար ստեղծելը, աշխարհի տարբեր կետերի հետ համագործակցելով կարելի է զարգացնել, երկրի բրենդն առաջ տանել: «Բայց եթե ցանկանում եմ ստեղծել գումար, դու պետք է մարդկանց ինչ-որ բան տաս: Դու պետք է ցույց տաս, որ մարդկանց տալիս ես ինչ-որ բան: Կարծում եմ, որ դա ամենաուժեղ մոդուլն է բիզնեսում․ դու ոչ միայն վերցնում ես փողեր, այլ նաև ներդրում ես անում»,- ասաց նա:
Անդրադառնալով միջազգային մամուլում Հայաստանի ճանաչելիությանը, այնտեղ հայաստանյան խնդիրների լուսաբանմանը՝ կապված արտաքին քաղաքականության հետ, Գարդները նշեց, որ կարծում է՝ Հայաստանը բավականի լավ է լուսաբանվում: «Ես դիտում եմ BBC, CBC, կարդում եմ ամերիկյան մամուլը: Նրանք բավականին լավ են լուսաբանում Հայաստանը, բայց, կարծում եմ, որ եվրոպական մամուլը դա ավելի լավ է անում: Նրանք անդրադառնում են Հայաստանի տնտեսությանը, մշակույթին և այլն: Ինձ, օրինակ, առավել հետաքրքիր է ոչ թե այն, թե տվյալ երկիրն ինչերի միջով է անցել, այլ առավել շատ այն, թե ինչ է պատրաստվում անել, ինչպիսին նա կլինի հաջորդ տարում, այդ երկրի բնակչության երազանքների մասին եմ ցանկանում իմանալ, թե որտեղ են նրանք ցանկանում տեսնել իրենց երկիրը հաջորդ տարում»,- ասաց նա:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02