Եվ իշխանությունը` ի դեմս վարչապետի, և մյուս բոլոր քաղաքական ուժերը, և գրեթե բոլոր գործարարներն արդեն իսկ ֆիքսել են, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ակնհայտ է, որ նման պարագայում Հայաստանին օտարերկրյա ներդրումներ են պետք` ստեղծված տնտեսական իրականությունը առողջացնելու և մեր քաղաքացիների` քիչ թե շատ բարեկեցիկ կյանքը ապահովելու համար, և քանի որ ես իրատես եմ, և չեմ հավատում, որ կիսապատերազմական և կիսաշրջափակման մեջ ապրող Հայաստանում համաշխարհային խոշորագույն ինվեստրները երկարաժամկետ նեդրումներ կկատարեն, հույսս հիմնականում կապում եմ Հայաստանից դուրս հարստացած մեր հայրենակից մեծահարուստների, և հատկապես` մեծ բարերար Սամվել Կարապետյանի հետ:
Ինչո՞ւ հատկապես Սամվել Կարապետյանի հետ, քանզի նա բացի միլիարդատեր և ազդեցիկ գործիչ լինելուց, նաև մեր օրերի մեծագույն բարերարն է, ծանրակշիռ հեղինակություն ունի դրսում ապրող մեր մյուս մեծահարուստների շրջանում, և բազմիցս ապացուցել է, որ պատասխանատվության զգացում ունի Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Սամվել Կարապետյանն այն գործիչն է, ով անկախ այն բանից` ովքեր են Հայաստանում իշխանության, միշտ էլ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության մեջ, իսկ այսօր էլ պատրաստվում է Ռուսաստանի մեր մյուս մեծահարուստ հայերի, ինչպես նաև` ռուսական ընկերությունների հետ միասին լրջագույն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ` փորձելով իր մեծ լուման ներդնել ստեղծված տնտեսական ծանր իրավիճակը շտկելու գործում:
Սամվել Կարապետյանի ներդրումները ավելի ցանկալի են և ոգևորիչ, քան` քաղաքական ուժերի նախընտրական գունագեղ և բազմաբառ խոստումները...
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02