Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում մարտի 24-ին տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ օրենքով սահմանաված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ նույն թթվածնային կայանում սույն թվականի մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների՝ պարտականությունների կատարումը դադարեցվում է:
Հիշեցնենք, որ Մարտի 24-ին, ժամը 08:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ փլուզումով, ինչի հետևանքով ներսում գտնվող աշխատակիցը հայտնվել էր փլատակներում:
Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44