Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի և արջերի հարձակումները։ Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը և այգեգործությունն է։ Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում՝ ոչխարների, խոյերի, ցլիկների:
Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս, խորհրդային հասարակարգի փլուզումից հետո՝ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Գյուղի համեստ բյուջեն երբեք չի բավականացրել խնդիրը լուծելու համար։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում։ Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակ՝ ամբողջությամբ լուսավորելով գյուղը՝ 2,300մ երկարությամբ տարածություն։
Էներգախնայող նորակառույց համակարգը գործարկվել է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը և բնակիչները:
«Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարևոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծման արդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ և հեռատես աշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերևս, աղքատությունը կրճատելու, մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը և դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է կրճատելու համայնքային ծախսերը և աշխուժացնելու գյուղի կյանքը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:



12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02