Նաիրիտ գործարան ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացավ պատանի հրշեջ փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից:
Մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.
Վազք 100 մ (տղաներ)
Վազք 60 մ (աղջիկներ)
Մարտական հագուստի հագնում
Ձգում կախ դրությունից (տղաներ)
Հրում հատակից (աղջիկներ)
Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)
Փոխանցումավազք 4x100 մ:
Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը:
Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն ստացան մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը:
Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02