Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:շ
«Դատական նիստին Արայիկ Խանդոյանը չէր ներկայացել։ Ըստ էության՝ կալանքի ժամկետը երկարացրել են, անգամ չեմ էլ սպասել որոշմանը, որովհետև ակնհայտ էր, թե դատարանն ինչ որոշում կկայացներ»,- ասաց Ղարագյոզյանը:
Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են. «Նախապատրաստվում ենք վերաքննիչ բողոքարկման, քանի որ կալանքի ժամկետի միջնորդությունը ներկայացրեց քննիչ, ով տվյալ քրեական գործով ընդգրկված չէ և լիազորված չէր միջնորդություն ներկայացնելու»։
Արայիկ Պապիկյանն ասաց, որ ինքն այդ կապակցությամբ առարկություն է ներկայացրել, սակայն դատարանը հաշվի չի առել:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02