ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը օպերատիվ կերպով շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում):
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54-ը: Այդ 54 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ: Դատախազների կողմից հետևողականորեն հսկողություն է իրականացվում այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման նկատմամբ, ապահովվում է դրանցով անհրաժեշտ գործողությունների իրականացումը:
Հրապարակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել տեղեկատվությունը հանրայնացնող սուբյեկտներին:
Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Վերը նշված 54 հաղորդումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ գրանցված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին, ընտրական իրավախախտումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Դատախազությունից հայտնում են, որ գործում է թեժ գիծ՝ 511-603 հեռախոսահամարով, որը քվեարկության օրը գործելու է շուրջօրյա: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02