Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Պրոբացիայի մասին» «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանը հանրային քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ 2016 թվականի ապրիլի 7-ին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից: Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու առանձնահատկությունները: Ըստ նախարարի տեղակալի՝ պրոբացիայի ծառայության ներդրման, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման դեպքում քրեական արդարադատությունն ու քրեական պատիժների համակարգը փոփոխության կենթարկվեն և կդառնան մարդակենտրոն, կուղղվեն մարդու իրավունքներին: «Արդյունքում կներդրվի քրեական վերականգնողական արդարադատության համակարգ, որը նշանակում է՝ պատժի նպատակներին հնարավոր կլինի հասնել ոչ միայն անձին զրկելով ազատությունից, այլև նրա հետ կատարելով որոշակի վերասոցիալականացման, վերաինտեգրման աշխատանքներ»,- ասել է Սուրեն Քրմոյանը՝ ընդգծելով, որ պրոբացիայի ներդրման համար հիմք է հանդիսանում Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունը: Քննարկման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկած ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր այլընտրանքային պատիժների բաժինների աշխատակիցների, իրավաբանների, դատավորների և դատախազների, կամավորների և ՀԿ-ների համար, ներդրվել է նաև պիլոտային պրոբացիոն ծառայության երկո ստորաբաժանում Երևանում և Վանաձորում:
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
15:16 27.04.26
12:44 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44