Հայաստանը` Չինաստան-ԵՏՄ հարաբերությունների խաչմերուկում
Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 5-րդ նիստում, որին մասնակցում էին ԵՏՄ վարչապետները, քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Օրակարգի համաձայն վարչապետները խոսել են են էներգետիկ խնդիրների, նավթի ընդհանուր շուկաների ձևավորման, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ճանապարհին խոչնդոտների վերացման ինչպես նաև Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցության զարգացման մասին:
Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը դարձել է ԵՏՄ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկը: Չինաստանը, որը ասիական տարածաշրջանում մարդկային հսկայական ռեսուրսներ և դինամիկ զարգացող տնտեսություն ունի, ԵՏՄ-ի անմիջական ցամաքային հարևանն է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ուղղություններով ստեղծել գործակցության լայն դաշտ:
Չինաստանի և ԵՏՄ-ի միջև արդյունավետ համագործակցության կայացումը լուրջ հեռանկար է բացում նաև Հայաստանի համար: Նախ առևտրաշրջանառության տեսանկյունից ՀՀ գործընկերների շարքում Չինաստանը ներկայումս երկրորդ տեղում է. անցած տարի ՀՀ-ից Չինաստան արտահանումը կազմել է 165 մլն դոլար, իսկ ներմուծումը` 310 մլն դոլար: ԵՏՄ-Չինաստան առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացը լրացուցիչ հարթակ կարող է դառնալ ՀՀ-ի Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացնելու համար: Այսինքն ստացվում է, որ Հայաստան-Չինաստան կապերի զարգացման համար նոր հիմք է ստեղծվում, որը ընդգրկում է ԵՏՄ երկրների ողջ տարածքը:
ԵՏՄ-Չինաստան բանակցային սեղանին է դրված նաև անհրաժեշտ կոմունիկացիաների և տարանցիկ ուղիների ստեղծման խնդիրը: Խոսքը հատկապես գնում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության մասին, որը կապելու է Չինաստանը Եվրոպային:
Նախատեսվում է, որ Մետաքսի ճանապարհի հարավային ուղիներից մեկն էլ անցնելու է Իրանով և Հայաստանով: Նոր մետաքսի ճանապարհի ուղու անցումը Հայաստանի տարածքով բխում է նաև ԵՏՄ անդամ երկրների շահերից, քանի որ առավել նախընտրելի է, որ այդ ճանապարհը անցնի միասնական ինտեգրացիոն գոտու տարածքում գտնվող երկրի տարածքով քան մեկ այլ երկրի տարածքով: Միևնույն ժամանակ Հայաստանը հնարավորություն է ստանում տրածաշրջանում դառնալու Չինաստանի համար հեռանկարային գործընկեր, որի դեպքում երկու երկրների փոխհարաբերությունների ցիկլը կարող է ընթանալ և ինտեգրացիոն մոդելի շրջանակներում և ուղղակի միջպետական հարաբերություներում և մեկը մյուսին փոխլրացնել:
Հայաստանի համար բացված հնարավորությունները հաշվի առնելով հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԵՏՄ-Չինաստան հարաբերությունների ձևավորման փուլում առանձնակի ակտիվության և նախաձեռնողականության դրսևորումը պրոցեսները արագացնելու և շահավետ հունով տանելու համար:
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
10:19 20.10.26
17:15 20.10.26
12:02 20.10.26
16:52 20.10.26
18:51 20.10.26
18:16 20.10.26
18:35 20.10.26
20:12 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02