Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտարական քարոզարշավի փակման արարողությունը, որը ուղեկցվեց համերգային մեծ շոու ծրագրով, որին ներկա էին հայկական շոուբիզնեսյան լավագույն ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին Մալաթիա-Սեբաստիա շրջանի հազարավոր բնակիչներ:
Ելույթով հանդես եկավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Նա ողջունելով ներկաներին՝ իր շնորհակալության խոսքն ուղղեց նրանց, և խնդրեց, որպեսզի ապրիլի 2-ին կայացնեն ճիշտ ընտրություն.
«Տվյալ ընտրատարածքից առաջադրվել են 90 թեկնածուներ, և ես խնդրում եմ, որ բոլորդ գնաք ևս մեկ անգամ ուսումնասիրեք թեկնածուների կենսագրություններն ու համեմատեք, թե ով ինչ է արել իր վարչական շրջանի համար: Մենք չենք եկել այսօր այստեղ ամպագորգոռ հայտարարություններ և ոչ իրատեսական խոստումներ տալու համար, մենք եկել ենք խոսելու մեր՝ արդեն իսկ արած աշխատանքների մասին »,- ասաց Արտակ Ալեքսանյանը:
Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ Ալեքսանյանը մշտապես եղել է ժողովրդի կողքին.
«Մենք պարզ ճակատով կարողանում ենք դուրս գալ ժողովրդի առջև: Քանի, որ այնպես չի եղել,որ Սամվել Ալեքսանյանը 5 տարին մեկ հայտնվի ընտրություններից առաջ մեկ ամսով և հեռանա: Ալեքսանյանների ընտանիքը մշտապես եղել է մեր բնակչության կողքին: Զոհված ազատամարտիկների շուրջ 300 ընտանիքները, սոցիալապես անապահով խավը, ուսումնական հաստատությունները, բարեկարգվող բակերը մշտապես եղել են Ալեքսանյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում, բայց ամենակարևորը Ալեքսանյանների ընտանիքի հիմնական խնդիրն է ստեղծել նորանոր աշխատատեղեր, որպեսզի մեր բնակիչներն ունենան աշխատանք և կարողանան հոգալ իրենց ընտանիքների հոգսերը: Դրա վառ ապացույցն է Աստղիկ բժշկական կենտրոնը: Տարիներ առաջ այդ կենտրոնը շատ անմխիթար վիճակում էր գտնվում, այնտեղ աշխատում էր ընդամենը 200 մարդ:Բժշկական կենտրոնի վերանորոգումից հետո, կարելի է ասել, որ հիվանդանոցն դարձել է տարածաշրջանում ամենալավ հիվանդանոցներից մեկը և այտեղ այսօր արդեն աշխատում են շուրջ 1500 մարդ »,- ասաց նա:
Խոսելով «Ալեքս տեքստիլ»-ի մասին Արտակ Ալեքսանյանն ասաց, որ ընկերությունն ունի շուրջ 500 աշխատատեղ:
«Ալեքսանյանների ընտանիքի նպատակն է աշխատատեղերը հասցնել մինչև 10 000-ի »,- եզրափակեց իր խոսքը:
Արտակ Ալեքսանյանը նշեց, որ վստահ է, որ տեղի բնակչությունը իր քվեն տալու է հենց Սամվել Ալեքսանյանին, քանի որ ժողովուրդն է ականատեսը և ճանաչում է Սամվել Ալեքսանյանին և իր կատարած աշխատանքները:




12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02