Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը:
«Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը և ԿԸՀ-ն բազմաթիվ տեսահոլովակներ է թողարկել քաղաքացիներին այն ներկայացնելու համար»,- ասաց Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ-ն այս անգամ աննախադեպ քանակի տպագրանյութեր է պատրաստել դիտորդների, կուսակցությունների, ընտրողներ համար, որ քվեարկության նոր կարգը հասկանալի լինի բոլորին:
«Համոզված եմ ՝ եթե ընտրողը ցանկություն ունենար քվեարկության կարգն իմանալու, ապա մինչ այժմ լիարժեք կարող էր»,-ասաց նա:
Արմեն Սմբատյանը ևս մեկ անգամ ներկայացրեց ընտրության կարգը և նշեց, որ նախ՝ ընտրողը պետք է գնա անձը հաստատող փաստաթղթով և այս անգամ կարող է մասնակցել բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերով՝ կենսաչափական անձնագրով, հին նմուշի անձնագրով, նույնականացման անձնագրով: «Եթե ընտրողն անգամ ունի այնպիսի անձը հաստատող փաստաթուղթ, որի վավերականության ժամկետն անցած է, ևս կարող է մասնակցել ընտրության, սակայն վավերականության ժամկետում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու դեպքում ընտրողը պետք է մասնակցի դրանով»,- ասաց նա և նշեց, որ շատ կարևոր է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը։ Ընտրողը պարտավոր է այն հանձնել, քանի որ դա Ընտրական օրենսգրքի պահանջն է:
Արմեն Սմբատյանը ներկայացրեց քվեարկության համար նաև մյուս բոլոր պահանջները և նշեց, որ այն ավարտվում է ժամը 20:00-ին, թեև եթե ընտրողն այդ ժամին գտնվում է տեղամասում, նրան հնարավորություն կտրվի կատարել իր ընտրությունը:
ԿԸՀ քարտուղարը նշեց, որ հանրապետության 1499 տեղամասերում տեսախցիկներն աշխատում են, և խնդիրներ կարող են առաջանալ միայն ինտերնետ հասանելիության պատճառով: «Միայն մեկ տեղամասում է քվեարկությունն ընթանում առանց սարքավորման։ 30 տեղամասում էլ սարքավորման հետ կապված ահազանգեր և խնդիրներ են եղել, որոնք լուծված են կամ լուծման փուլում են»,- նշեց Սմբատյանը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02