Ասօր ԿԸՀ մամուլի կենտրոնում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը: Նա նշեց, որ ընտրության կարգը արմատապես փոխվել է: ԿԸՀ-ն աննախադեպ քանակի նյութեր, տեսահոլովակներ թե ընտրողների, թե դիտորդների, թե հանձնաժողովի անդամների համար, որ քվեարկության կարգը պարզ լինի, և եթե ընտրողը ցանկություն ունենար քվեարկության կարգին ծանոթանալ, ապա հնարավորությունները շատ էին դա իմանալու համար: Անձը ներկայանում է տեղամաս, անձը հաստատող փաստաթղթով` նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր կամ հին նմուշի անձնագիր: Անձը պետք է ներկայանա վավերականության ժամկետում գտնվող անձնագրով:
Մատնահետք հանձնելիս, հանձնում է աջ ձեռքի ցուցամատը, եթե դա հնարավոր չէ, ապա ձախ ձեռքի ցուցամատը, կամ միջնամատը: Սմբատյանը շեշտեց, որ մատնահետք հանձնելը պարտադիր է, և որ ընտրողը չի կարող իր քմահաճույքով ընտրություն կատարել առանց մատնահետքի: Մատնահետքից հետո սարքը անմիջապես տպում է քվեարկության կտրոնը: Ընտրողը քվեարկության կտրոնը ձեռքին մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով գրանցում է ընտրողներին, ցուցակում իր անվան դիմաց ստորագրում է, ստանում է ինը քվեաթերթիկ: Սմբատյանը շեշտեց, որ ընտրողը պարտադիր պետք է ինը քվեաթերթիկ վերցնի և մեկ ծրար:
Ընտրախցում ինքը քվեաթերթիկներից միայն մեկն է ընտրում, մնացած ութը գցում է քվեախցի արկղի մեջ: Ընտրում է կուսակցությանը, ընտրողին իրավունք է տրված ընտրել նաև վարկանիշային ցուցակի որևէ թեկնածուի, դա նրա ֆակուլտատիվ իրավունքն է: Ընտրած քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ, քվեարթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի առանց ծալելու: Կտրոնը չպետք է կորցնել, կամ գցել արկղի մեջ, դա պետք է վերադարձնել հանձնաժողովի անդամին քվեատուփի մոտ:
Եթե ընտրողը կտրոնը չի վերադարձնում, ապա հանձնաժողովի անդամը չի կարող ինքնասոսանձվող դրոշմանիշ դնել ծրարի վրա, և ընտրողը կզրկվի քվեարկելու հնարավորությունից: Տեխնիկական խնդրով պայմանավորված քվեարկության երկրորդ փորձը կարող է բերել վատ հետևանքի, որովհետև կարմիր լույս կվառվի, որը կրկնակի քվեարկութնան փորձի մասին կազդարարի: Արմեն Սմբատյանը նշեց, որ հանրապետության 1997 տեղամասերից միայն մեկ տեղամասում է, որ սարքը չի աշխատել, և քվեարկությունը ուղեկցվել է առանց սարքի: Սարքի հետ կապված ևս 30 տեղամասերում եղել են անսարքության պահեր, որոնք ուղղվել են:
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44