ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին:
Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երեւան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:
Քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ քաղաքացի Ա. Համբարձումյանը ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երեւան քաղաքի 9/55 ընտրական տեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները͵ կատարել իր ընտրությունը եւ դուրս եկել ընտրատեղամասից։
Ըստ ընտրողի բացատրության՝ դրսում հասկացել է, որ ակնոցները մոռացել է քվեախցիկում եւ կրկին գնացել է ընտրատեղամաս͵ հանձնաժողովին հայտնել, որ հնարավոր է ակնոցները թողած լինի քվեախցիկում: Այդ ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը պահանջել է նրա անձնագիրը եւ հայտնել, որ քաղաքացին արդեն իր քվեարկությունը կատարել է, որից հետո վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Քվեախցիկում հայտնաբերվել է քաղաքացուն պատկանող ակնոցը եւ հանձնվել նրան։
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02