ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել և շրջանառությունից հանվել են «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1×14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» և Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)» դեղերը:
Հայտնաբերված «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1×14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» դեղի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)» դեղի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ որակը չի համապատասխանում Հայաստանում հաստատված հատկորոշիչների պահանջներին` «նկարագրություն» և «գլիբենկլամիդի իսկություն» կետերով:
Նշված դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպությունները նախարարի հանձնարարությամբ պարտավորվել են հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:
Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և «Սանտեն» ԲԸ գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով անվավեր է ճանաչվել Ֆինլանդիայի «Սանտեն ԲԸ, Նիթիհաանկատու 20, 33720 Տամպերե» դեղագործական ընկերության արտադրության «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ, 20մգ/մլ, 10մլ պլաստիկե սրվակ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում առկա է նույն ընկերության արտադրության «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղը: «Սանտեն» ընկերության պարզաբանմամբ` նպատակահարմար չէ «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղի առկայության պայմաններում ներմուծել նույն դեղի 20մգ/մլ, 10մլ դեղաձևը:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44