Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում, հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ընտրողի կողմից թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանը ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 25/20 ընտրատեղամասում վստահված անձ գրանցված Բ. Բարսեղյանը որպես ընտրող, օրենքով սահմանված կարգով͵ ապրիլի 2-ին նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 20-ի սահմաններում, փորձել է նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Այսպիսով՝ ապրիլի 5-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվում է 9 քրեական գործ` ապրիլի 2-ին այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ, որոնցից 6-ը՝ մարզերում (1-ական քրեական գործեր՝ Սյունիքում͵ Վայոց Ձորում, Արամավիրում, Շիրակում͵ 2-ը՝ Լոռիում), 3-ը՝ Երևանում:1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02