Տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ օպերայի շենքը պետք է վերածվի ընտանեկան հանգստի վայրի և այնտեղ պետք է ռեստորաններ բացվեն:
Այսօր, անդրադառնալով այդ թեմային, երգիչ, երգահան Վահան Արծրունին նշեց, որ նախ պետք է հասկանալ` արդյոք մենք նման քաղաքակրթական մակարդակի ենք հասել, քանի որ այլ երկրներում օպերաների ներսում գործող ռեստորանները հասանելի են միայն ընտրյալներին և այնտեղ կարող ես հանդիպել ասենք` մենակատարներին, երաժիշտներին, բայց այդ օպերաներում ներկայացումների տոմսերի գինը սկսվում է 50 եվրոյից:
«Այս դեպքում` քաղաքակրթական նիշի մասին է խոսքը, որի ներքին ռեսուրսը մեր հանրությունը չունի, այդ իսկ պատճառով էլ անհեթեթ է խոսել քաղաքակրթական դրսևորումների մասին: Կարող ենք խոսել «Օպերա» ակումբի օրինակով, որ օպերայի շեմքում է տասնամյակներ ու կարծես չի էլ պատրաստվում լքել տարածքը: Բացի այդ, մենք ունենք օրինակներ, երբ կապիտալիզացվել են հանրային մշակութային օբյեկտները, օրինակ, Փոսի թատրոնը, և կապիտալիզացիայի արդյունքում արվեստը դուրս է եկել այնտեղից ու մնացել է միայն առևտուրը»,-ասաց Արծրունին:
Նա նշեց նաև, որ, բացի այդ, օպերայի թատրոնն այդ ստատուսն ու համբավը չունի, և ամոթ է, երբ Լա Սկալան կամ Մետրոպոլիտենն են որպես օրինակ բերում.«Մեկ խնդիր էլ կա. մեր երկրում պրակտիկան հետևյալն է` պայմանագրով ինչ-որ կազմակերպություն մտնում է մշակութային օջախ, որոշ ժամանակ աշխատացնում, իսկ հետո տարածքի այդ մասը սեփականաշնորհում»:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ պետք է անկեղծ խոսել, թե դրա դրդապատճառը որն է: Ըստ նրա` բյուջեն ահավոր ծանր վիճակում է, կրճատվել են բոլոր մշակութային օջախներին տրամադրվող ֆինանսները և պահանջ կա` ինչպես կարող եք փորձեք գումար վաստակել:
«Ամենակարևոր քայլը չի արվում` օրենք մեկենասության մասին: Իսկ ինչ վերաբերվում է օպերայի թատրոնին, ապա, այո, օպերա պահելը մեծ ծախս է, բայց ես ունեմ դրա դեղատոմսը, որովհետև տեսել եմ բազմաթիվ օրինակներ արտերկրում` հրապարակը, որտեղ կան բազմաթիվ սրճարաններ և ավտոկայանատեղին թող իրենց վարկերը վճարեն օպերային: Բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ արդեն բաժանված է ու «հարազատ» մարդկանց են տվել, հիմա այլ տարբերակներ են ուզում գտնել»,-ասաց Բաբայանը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02