Խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով ինդիկատորի դեր կատարեցին նաև՝ դաշտում արժանիներին և դիմակավորներին բացահայտելու համար:
Մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր տարիներ շարունակ, իրենց իսկ կողմից փչած փուչիկը, որպես դրոշակ ձեռքները բռնած գոռում գոչում էին, որ իրենք լուրջ քաղաքական գործիչ են և վայելում են հանրային համակրանք, մեկ վայրկյանում իչիք դարձավ և պայթեց: Նմանատիպ գործիչ է նաև իրեն պատեպատ զարկող Արամ Զավենի Սարգսյանը, ով ձգտում է իմիտացիա ստեղծել, որ ինքը թունդ ընդդիմադիր գործիչ է և եկել է երկրում փոփոխություններ իրականացնելու համար:
Անփառունակ քաղաքական անցյալով այս պարոնի փչած փուչիկը հենց սկզբից պայթեց, երբ քարոզարշավին ընդգծված կերպով «կրիտիկի» պարտականությունը ստանձնած, փորձում էր այլոց քննադատելով բարձրանալ ժողովրդի աչքերում: Զրոից էլ ցածր վարկանիշը վերականգնելու համար գերմարդկային ունակություններ է հարկավոր, որը բնականաբար չունի Արամը մի քանի օբյեկտիվ պատճառներից ելնելով:
Նախ, այն, որ նրա հարազատ եղբայրը գործող իշխանության կազմում ազդեցիկ դիրք է զբաղեցնում, թույլ է տալիս ասել, որ Արամը ուղղակի չի կարող ընդդիմադիր լինել, նա ուղղակի խաղում է այդ դերը: Երկրորդ, այս ընտրությունները փաստեցին, որ Արամին ժողովուրդը ոնց չէր ընդունում, այդպես էլ շարունակում է չընդունել: Սյունիքի մարզում առաջադրված Արամը ստացել է ընդամենը 520 ձայն, այն էլ եղբոր ֆակտորը հաշվի առնելով, ոնց կարող է նման չկայացած, չհասունացած քաղաքական գործիչը, լուրջ դերակատարություն ունենալ ընդդիմադիր դաշտում, սա վկայում է, որ Արամին ուղղակի «աճեցնում են» ինչ-որ պրոցեսների ընթացքում օգտագործելու համար:
Դեռ հայտնի չէ, թե Արամի այս տրագիկոմիքս որքան է շարունակելու, բայց որ նրա նման գործիչները ոչ ապագա են ունենալու քաղաքական դաշտում, ոչ էլ հանրային աջակցություն, դա բազմիցս է ապացուցվել, հենց միայն վերհիշելով, թե քանի-քանի քաղաքական գործիչներ ուղղակի կերպով նետվել են քաղաքքակն դիակների համար նախատեսված աղբարկղ՝ «կլիենտներին» ինչ-որ պահից սկսած, չգոհացնելուց հետո:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02