Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել» Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Կարգը պահպանեց նաև «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց կենտրոնի սաներին: Նավասարդ սրբազանը հակիրճ խոսեց տոնի մասին, այնուհետև ընդգծեց երեխաների մաքրությունը և նրանց օրհնության կարևորությունը . «Երբ փոքրիկները գնում են Հիսուսի մոտ և առաքյալները չեն թողնում, Հիսուս ասում է. «Թող գան, որովհետև մանուկների նման մաքուր էակներ երկնքի թագավորությունում չկան»: Նավասարդ սրբազանի համար այդքան շատ երեխաների մեջ գտնվելը հավասարազոր էր պտղատու այգում լինելուն, որտեղ միջավայր է ստեղծվում, որպեսզի մեծերը ևս աշխատեն մանկական անարատ, ազնիվ վիճակը պահպանել. «Իրենցից մենք ոգևորվում ենք, ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել, իսկ մեր գործը մեղավորների հետ է», - ավելացնում է սրբազանը: Այնուհետև երեխաները հերթով մոտեցան և օրհնություն ստացան ոչ միայն Նավասարդ սրբազանից, այլ նաև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանից: «Ինձ թվաց, թե հրեշտակ մոտեցավ, և այսուհետև ամեն մի գործ կատարելիս ինձ օգնելու է: Կարծես հոգիս պայծառացավ, և ես օրհնելու պահին ջերմություն զգացի», - օրհնությունից հետո տպավորված պատմում էր Անուշ Վրթանեսյանը: «Կանա» կենտրոնը երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար տոնական տրամադրությունը տեղափոխեց «Արարատ» գոլֆ ակումբ: Երեխաները խմբերի բաժանվեցին և Տեր Տաճատի առաջնորդությամբ սկսեցին խաղալ: Գոլֆ խաղալու առաջարկը եղել էր «Կանա» կենտրոնի սաներից մեկինը՝ Անուշ Վրթանեսյանինը. «Ես հաճախում եմ այստեղ՝ խաղալու, և առաջարկեցի, որ ընկերներս ևս միանան ինձ, և Տեր Տաճատը հավանություն տվեց, ավելին, մեզ շատ ոգևորեց՝ ասելով, որ ինքը ևս կգա ու մեզ հետ կխաղա»: Փոքրիկները խաղում էին մինի դաշտում գոլֆի մարզիչ, «Կանա» կենտրոնի ծնողներից մեկի՝ Կարեն Հովհաննիսյանի օգնությամբ: Իսկ վերջում Տեր Տաճատը խաղաց փորձառուների համար նախատեսված ավելի մեծ դաշտում:
Կանա քրիստոնեական, կրթական կենտրոն
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44