«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ապրիլի 12-ին անցկացվեց ստուգողական հակահրդեհային վարժանք՝ անձնակազմի ճիշտ գործողությունները և տարհանման կանոնները կատարելագործելու նատակով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել ՀԷՑ-ի կարգավարական ծառայությունում:Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 1500 աշխատակցի և կազմակերպել մասնաշենիքի վերին հարկի սենյակներից մեկում արգելափակված աշխատակցի անվտանգ տարհանումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարժանքին հետևում էր ՀԷՑ ընդհանուր հարցերով տնօրեն Սուրիկ Պողոսյանը:
Ուսումնական վարժանքի մեկնարկն ազդարարեց ՀԷՑ ՓԲԸ տեխնիկական տնօրենի տեղակալ Ժիրայր Փափազյանը, որից հետո մասնաշենքում ազդարարվեց տագնապ:
Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներ ու անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:
Ավտոսանդուղքի միջոցով հրշեջ-փրկարարներն իրականացրեցին հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի մեկուսացում, մարման և արգելափակված աշխատակցի տարհանման միջոցառումներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Մ. Գաբրիելյանը զեկուցեծ ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման և փրկարարական բոլոր աշխատանքների ավարտի մասին:
Ուսումնական վարժանքի ղեկավար, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը բավարար գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02