Տնտեսությունն ակտիվ շրջափուլ է մուտք գործում ԱՎԾ-ն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այդ հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մարտին 6,6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մարտին ցուցանիշը 9,3 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն աճել է 10 տոկոսով` կազմելով 301 մլրդ 945,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1,5 տոկոսով` կազմելով 69 մլրդ 505,4 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մարտին նվազել է 0,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3,4 տոկոսով: Առևտրի շրջանառությունն ավելացել է 11,3 տոկոսով և կազմել 489 մլրդ 203,1 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 361 միլիարդ 817,8 միլիոն դրամ, 16,1 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մարտի համեմատ:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով (183 հազար 643 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մարտի համեմատ աճել են 17,4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 246,8 մլն դոլար, ընդ որում` արտահանումն աճել է 16,5 տոկոսով՝ կազմելով 443,1 մլն դոլար, իսկ ներմուծումը` 17,9 տոկոսով՝ կազմելով 803,7 մլն դոլար:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02