Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Ղ.-ի գործի դատական քննությունը:
28-ամյա Գարիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու և որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13-ն անց 46-ի սահմաններում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առաջին հարկի նախասրահում Գարիկ Ղ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն պահին այնտեղ գտնվող ուսանողների, աշխատողների նկատմամբ, վիճաբանել ու կռվել է գործով չպարզված երկու անձանց հետ:
Նրանք աղմկել, բարձրաձայն հայհոյել են:
Կարգի հրավիրելու նպատակով նրանց է մոտեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Խ.-ն: Նա նկատողություն է արել կռվողներին, պահանջել է դադարեցնել կռիվն ու հայհոյանքները:
Գարիկ Ղ.-ն ու նրա հետ գտնվող անձինք շարունակել են իրենց խուլիգանական գործողությունները և կռվի են բռնվել Գոռ Խ.-ի հետ: Հարվածներ են հասցրել նրան:
Գոռին օգնության է հասել նրա համակուրսեցի Գևորգ Ա.-ն:
Համալսարանի նախասրահում գտնվող բազմաթիվ անձինք, այդ թվում՝ համալսարանի անվտանգության պետն ու նրա աշխատակիցները փորձել են դադարեցնել կռիվը, բայց Գարիկ Ղ.-ն ու նրա ընկերները չեն ենթարկվել և շարունակել են կռիվը:
Այդ ժամանակ, աղմուկը լսելով, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի դռներից ներս է մտել Գոռ Խ.-ի մորաքրոջ որդին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Ն.-ն:
Տեսնելով, որ Գարիկ Ղ.-ն ու նրա հետի անձինք կռվում են Գոռի հետ, Սարգիսը նետվել է Գոռին օգնելու:
Կռվելու ընթացքում Գարիկ Ղ.-ն դանակով երեք անգամ հարվածել է Սարգիսին և պատճառել է հեմոռագիկ շոկով, արտաքին ու ներքին արյունահոսությամբ զուգորդված՝ ձախ ազդրի վերին երրորդականի, աջ նստատեղի, որովայնի աջ կեսի՝ թափանցող, լյարդի 6-րդ սեգմենտի վնասումով վերքեր:
Սարգիս Ն.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Դատարանում Գարիկ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Այս գործով Գարիկ Ղ.-ն կալանքի տակ է եղել 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը:
Այնուհետև դատարանի որոշմամբ Գարիկ Ղ.-ի նկատմամբ կիրառվել է խափանման այլընտրանքային միջոց՝ գրավ, նա ազատ է արձակվել արգելանքից:
Գարիկ Ղ.-ի նկատմամբ անցակցվել է դատաբժշկական փորձաքննություն: Գարիկ Ղ.-ն տառապում է ծանր հիվանդությամբ:
Այնուամենայնիվ, դատարանը, հաշվի առնելով կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը, որոշել է, որ Գարիկ Ղ.-ն կատարածի համար պետք է կրի պատիժ՝ իրական ազատազրկման ձևով:
Տուժողը քաղաքացիական հայց չի ներկայացրել:
Գարիկ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դատարանը այս պատժին հաշվակցել է Գարիկ Ղ.-ի կողմից նախնական կալանքի տակ գտնված 8 ամիս 27 օրը և վերջնական պատիժ է սահմանել 4 տարի 3 ամիս 3 օր ազատազրկումը:
Պատժի սկիզբը կհաշվվի Գարիկ Ղ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02