ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կատարած վերջին ուսումնասիրություններով՝ հանրապետության 48 քաղաքային բնակավայրերի թվով 11957 շենքերից՝
– 8022-ը (կամ 67.1%-ը) կառավարվում է շենքի շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված կառավարման մարմինների (հիմնականում` համատիրությունների) միջոցով: Ընդ որում, Երևան քաղաքում կառավարման մարմինների կողմից կառավարվում են քաղաքում առկա 4763 բազմաբնակարան շենքերից 4675-ը (կամ Երևանի բազմաբնակարան շենքերի 97%-ը).
– 3935-ում (կամ 32.9%-ում) կառավարման մարմիններ ձևավորված չեն և այդ շենքերի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է իրականացվեն համայնքների ղեկավարների կողմից:
Ընդ որում, 48 քաղաքային բնակավայրերից 34 բնակավայրերում (2752 բազմաբնակարան շենք) կառավարման մարմիններ ընդհանրապես ձևավորված չեն:
Մինչ այժմ բնագավառում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ միջավայրը, ընդհանուր առմամբ, բարենպաստ է բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար: Մասնավորապես, գործում է բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ըստ որի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունն է այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելը: Դրա հետ մեկտեղ, սահմանված են գործընթացին մասնակից կողմերի իրավասությունների և պարտականությունների ընդհանուր շրջանակը:
Այդուհանդերձ, բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա են խոչընդոտներ, որոնք էապես սահմնափակում են առաջընթացի հնարավորությունները:
Այդ համատեքստում են՝ ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ համակարգված տեղեկատվության պակասը կամ բացակայությունը, կառավարման մարմինների կարողությունների սահմանափակությունը` մասնավորապես ծրագրման, պլանավորման ու բյուջետավորման մասով, այդ մարմինների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության պակասը, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակով պայմանավորված՝ շենքերի պահպանմանն ու նորոգմանն ուղղված աշխատանքների ծախսատարությունը, բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հավաքագրման ցածր տոկոսը, ինչպես նաև իրենց պարտականությունների և իրավունքների մասին սեփականատերերի թույլ իրազեկվածությունն ու կառավարման գործընթացներին մասնակցության խթանների պակասը կամ բացակայությունը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02