Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում բավականին անհանգստացնող երևույթ է Հայաստանի համար. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Մեծ հավանականություն կա, որ 9 թեկնածուներից հենց նա կընտրվի այդ պաշտոնում: Դա կարող է ունենալ անցանկալի հետևանքներ Հայաստանի և հայության համար երկու հիմնական պատճառով: Առաջինն այն, որ այդ անձնավորության մոտ կա հայաֆոբիա, կամ էլ նա տուրք է տալիս այժմյան իշխանություններին: Նա տասը տարուց ավելի եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար, և հենց այդ ժամանակաշրջանում են ոչնչացվել Նախիջևանի բոլոր խաչքարերը: Ինձ համար՝ որպես մասնագետի, հատկապես ցավալի է նրա 11 տարվա աշխատանքը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ այն պաշտոնյան, ով մշտապես հանդես է գալիս ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու դիրքերից, այլև հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել և կռվել այդ հողերի համար՝ նմանատիպ նկրտումները արտահայտելով նաև Երևանի առումով, չի կարող նշանակվել այդ պաշտոնում:
«Երբ փողոցային խուժանը քայլեր է անում, և նրան չեն կանգնեցնում, նա ավելի շատ է ոգևորվում: Ես չեմ տեսել, որ նրա ասածներին որևէ պաշտոնական հակադարձում լինի հայկական դեսպանության, հայ համայնքի կողմից: Սա դառը իրականություն է, և ժամանակի ընթացքում նա ավելի ոգևորվեց: Ես չեմ ուզում խորանալ, թե ինչեր փողեր են պտտվում ՅՈՒՆԵՍԿՕ-ում, բայց նրա նշանակման համար շանսեր կան: Տվյալներ կան, որ ամեն ինչ արվում է, որ հենց նա նշանակվի՝ հաշվի առնելով այն, թե ինչ ֆինանսական վիճակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոշ երկրներ կրճատել են անդամավճարները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և այլ մահմեդական երկրներ ավելացրել են մուծումները»,- նշեց դեսպանը:
Արման Նավասարդյանի կարծիքով՝ այս հարցին պետք է պաշտոնական մոտեցում, պաշտոնական արձագանք լինի Հայաստանի կողմից: «Մենք ավելի քան մեկ ամիս է՝ լծված ենք այս գործին։ Մտավորականության, հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել և նամակներ ենք ուղարկել ըստ համապատասխան հասցեների՝ բացատրելով, թե նրա նշանակումը ինչ հետևանք կարող է ունենալ: Հղում ենք կատարել նաև կանոնադրությանը, որով արգելվում է նման փիլիսոփայություն քարոզող անձին զբաղվել այդ գործով: Տեսնենք՝ ինչ կստացվի: Շատ կարևոր է, որ հենց պաշտոնական մակարդակով քայլեր լինեն, դիմել ենք նաև Արտգործնախարարությանը՝ բացատրելով, որ պետք է եթե ոչ պաշտոնական, գոնե պետական մակարդակով քայլեր արվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ նրանք հուշել են արտգործնախարարությանը ոտքի հանել ողջ դիվանագիտական կորպուսը, ոտքի հանել այնպիսի անձնավորությունների, ինչպիսիք են օրինակ՝ Շառլ Ազնավուրը։ Դեսպանի կարծիքով՝ մեծ դեր կարող է ունենալ Վատիկանը»:
Արման Նավասարդյանի կանխատեսմամբ՝ եթե այս փուլում այս հարցը չարգելափակվի, Բյուլբյուլօղլին մեխանիկորեն կնշանակվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում:
tert.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02