Քանդակագործ Լևոն Թոքմաջյանին միշտ անհանգստացրել է մի հարց՝ հին ու նոր Երևանի փոխհարաբերությունը, որը, իր կարծիքով, չստացվեց. լավ հները քանդվեցին, իսկ նորերն էլ լավ հնի շարունակությունը չեն:
Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց քանդակագործը։
«Ինձ համար այդ անհայրենիք էլիտար շենքերը չեն բնութագրում Երևանը: Ինձ համար միակ մտահոգիչ հարցը սա է, մնացած հարցերը ավագանին կարող է լուծել: Տարոն Մարգարյանը շատ լավ պրակտիկա ունի և քաղաքը լավ գիտի, բակերի կանաչապատման, երեխաների համար խաղահրապարակների ստեղծման աշխատանքները շատ գովելի են»,- նշեց Թոքմաջյանը:
Ըստ քանդակագործի՝ Երևանը մի քիչ վայրիվերո է, քաղաքը ճարտարապետական ծրագիր չունի: Որպես իր խոսքի ապացույց՝ նա մատնանշում է Հանրապետության հրապարակում թամանյանական շենքերի հետևից վեր խոյացող հսկայական շենքերը։
«Հասկանո՞ւմ եք՝ քաղաքի այդ հարմոնիան է կորել»,- նկատեց Թոքմաջյանը: Նա հուսով է, որ նոր ավագանին իր նշած խնդրին ուշադրություն կդարձնի:
«Նոր ավագանին պետք է փորձի գոնե այն, ինչ մնացել է, դրանք պահպանել: Գիտեք ինչ, քանդվող բանը պետք է քանդվի: Քաղաքն էլ մարդու նման է, կենդանի զարգացում պետք է ունենա, բայց այն լավը պետք է պահպանենք»,- ասաց Թոքմաջյանը:
Երևանի ավագանու ընտրություններում արվեստագետների ներգրավվածությունը, Լևոն Թոքմաջյանը նշեց, որ մտավորականն առաջին հերթին պետք է ազատ լինի իր կարծիքն արտահայտելիս. «Բայց այսքան ժամանակ չեմ տեսել մի արվեստագետ, որ ընդդիմանա: Հուսանք, որ հիմա կլինի»:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02