Ապրիլի 28-ին Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման նպատակն էր անդրադարձ կատարել ԱլԳ ձևաչափի արդյունավետությանը և քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ։
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնությունների հաստատումը մոտ ապագայում։
Կարեն Նազարյանը խոսել է նաև ԵՄ հետ շարունակվող տնտեսական համագործակցության և ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն ԱլԳ անկյունաքարերից մեկն է։
Խոսելով ապագա գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի ակնկալիքների մասին՝ նախարարի տեղակալը մեծապես կարևորել է ԵՄ անդամ երկրների հետ նախկինում ստանձնած համատեղ հանձնառությունների լիակատար իրականացումը, մասնավորապես կենտրոնանալով վիզաների ազատականացման շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը, որի նպատակն է առավել մոտեցնել հանրություններին՝ փոխադարձ շփումների համար ստեղծելով ապահով և արդյունավետ միջավայր։
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02