ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանությունում իր մեղքը չի տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիմոն Բաբայանը նշեց, որ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Երվանդ Վարոսյանը և մի շարք այլ փաստաբաններ երկարատև ժամանակ իրենց սոցիալական էջերում բազմաթիվ անգամ հրապարակավ վիրավորել են իրեն և փաստաբանական պալատի աշխատակիցներին:
«Այդ վիրավորանքների պատճառը իմանալու համար ցանկացա հանդիպել Տիգրան Աթանեսյանի հետ և պարզաբանում պահանջել նրանից: Արսեն Հարությունյանի հետ գնացինք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ, որտեղ վերջինս շարունակեց նույն կերպ վիրավորել անձս և ընտանիքս, այնուհետև սկսեց հարվածներ հասցնել, որից հետո տեղի ունեցավ քաշքշուկ: Վիճաբանության հետևանքով ես և Արսեն Հարությունյանը ստացանք մարմնական վնասվածքներ»,- ասաց Սիմոն Բաբայանը:
Փաստաբանը ցավում է կատարվածի առթիվ և դատապարտում է ցանկացած ապօրինի գործողություն:
«Հուսով եմ, իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն, և մեղավորները իրենց պատիժը կկրեն: Բացի այդ, պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել ոստիկանության ծառայություն, որպեսզի նախապատրաստվող նյութերը տեղափոխվեն քննչական մարմին»,- նշեց տնօրենը:
Բաբայանն ընդգծեց, որ որևէ հարված Արմեն Սողոմոնյանին չի հասցվել, ինչպես նաև վիճաբանելու որևէ նպատակ չի ունեցել:
Այն հարցին, թե Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը առնչություն ունի՞, արդյոք, այս միջադեպին, Բաբայանը պատասխանեց.
«Արա Զոհրաբյանի առնչությունը բացակայում է: Նա անգամ տեղյակ չի եղել, որ ես պետք է հանդիպեմ Տիգրան Աթանեսյանի հետ: Արա Զոհրաբյանը բազմաթիվ անգամ նշել է, որ փաստաբաններին հարիր չէ նման գործելաոճը, բայց, ավաղ, այդ գործելաոճն առ այսօր շարունակվում է»,- ասաց Բաբայանը:
168.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02