ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփեց 6-ամսյա աշխատանքները և հայտարարեց, որ խիստ չափելի արդյունքներ են, ցույց տալու կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացել են, թե ոչ:
Նախարարը նախ նշեց, որ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումներ ենթահամակարգ է տեղադրվել և նաև հաստատվել, որ ցանկացած քաղաքացի կարող է գնալ իր նախընտրած կենտրոն և իրացնել իր իրավունքը: Ըստ նախարարի՝ առցանց համակարգը թույլ է տալիս առանց ավելորդ շփումների իրացնել իրենց իրավունքը, որը հակակոռուպցիոն միջոցառումների կարևոր բաղադրիչ է: Իսկ այն տարածքները, որտեղ քիչ կայցելեն, կհասկան, որ սպասարկման որակը, որտեղ է լավ, որտեղ ոչ:
«2017թ-ի ապրիլի 10-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումներից 3000 դիմում ներկայացվել է նախորդ տարի դեկտեմբերից ներդրված առցանց եղանակով»,-ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ պարզեցվել է կենսաթոշակառու լինելու չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որը տրամադրվում է 15 րոպեում՝ նախկինում մի քանի օրվա փոխարեն:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ հաշվի առնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտին անմիջական 1,200 000 անձ առնչվում է, սա նշանակում է, որ առցանց համակարգի տեղադրմամբ՝ էականորեն կնվազեցվի կոռուպցիոն ռիսկերը:
Նա շարունակեց, որ նախատեսում են բոլոր վճարումների համար ձևավորել մեկ միասնական մարմին: «Մարմնի ստեղծումը հիմնված է էլեկտրոնային համակարգի գործարկման աշխատանքների վրա»,-ասաց նա:
Աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են շարունակում լուծել, քանի որ դեռևս չունեն տեղեկատվական շտեմարան: «Մենք այստեղ ունենք լրջագույն ռիսկեր, այս առումով, շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկանքները ոչ հավաստի են բերվում, և համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժներ: Այժմ մենք իրականացնում ենք համակարգի ստեղծման աշխատանքներ, գործատուների ձևավորում, նախկինում տված հաշվետվությունների բազայի ստեղծում, իրականացնելու անհրաժեշտ համադրումը»,-ասաց նա:
Նա շարունակեց, որ աշխատանքային գրքույկների էլեկտրոնացման գործընթացն է գնում և նախատեսում է ձևավորել էլեկտրոնային համակարգ յուրաքանչյուր անձի համար, որ քաղաքացին այսօր մինչև կենսաթոշակային տարիքը մտնի համակարգ և ստուգի լիարժեք է, և երբ հասնի կենսաթոշակի տարիքին, դիմի առցանց:
Նախարարը նշեց, որ 13 տեղեկատվական համակարգը միասնական են դարձնում:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02