Մենք արդեն 2022 թ. նախընտրական կամպանիան սկսել ենք՝ բարձր տրամադրությամբ, առանց ընկճվելու, ավելի կազմակերպված: Այս մասին աշխատավորի օրվա առթիվ կազմակերպված տոնական շքերթի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Մեր հնարավորությունը և մեր ստացած ձայները, որոնք հայտարարվեցին, բացարձակ իրար չեն համապատասխանում: Մեզ զայրացրեցին և զարմացրեցին հրապարակված տվյալները, բայց դա մեզ բացարձակ չընկճեց: Ընդհակառակը՝ մենք արդեն 2022 թ. նախընտրական կամպանիան սկսել ենք»,- նշեց Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀԿԿ-ում հաշվառման է կանգնած 20 հազար կոմունիստ, բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 1 տոկոսից քիչ ձայն է հավաքել՝ մոտ 12 հազար:
Նշենք, որ շքերթի մասնակիցների ձեռքին տարբեր պաստառներ էին, որոնցից մի քանիսի վրա գրված էր՝ «Ինչու գողացաք մեր քվեները»:
Տաճատ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր 2-րդ, 3-րդ բնակիչը կոմունիստական կուսակցության համակիրն է:
Նշենք, որ այսօր Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն է, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրում: Խորհրդային միությունում մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էր գրեթե ամբողջ ժողովուրդը: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան:
«Կոմունիստների համար մայիսի 1-ն այնպիսի երևույթ է, այնպիսի գաղափար է, որ նշանակություն չունի՝ անկախության տարիներն են, թե խորհրդային, պետք է նշենք: Կոմունիստական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ նշում է մայիսի 1-ը: Մենք հավատարիմ ենք մնացել և մեր գաղափարախոսությանը և սկզբունքներին»,- հայտարարեց Տաճատ Սարգսյանը:
Ըստ նրա՝ աշխատավորի օրվա առթիվ կազմակերպված տոնական շքերթին մասնակցում է 5000-ից ավելի մարդ: Կուսակցության շքերթին մասնակցում են առանց բացառության հանրապետության բոլոր մարզերի կոմունիստները:
ՀՀԿ Կոմկուսի առաջին քարտուղարը շարունակեց պնդել, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի Դաշնության հետ է. «Մենք դարեր շարունակ եղել ենք ռուս ժողովրդի հետ, մեր մեծերը մեզ պատգամել են՝ եղեք ռուս ժողովրդի հետ՝ ի նկատի ունենալով ժողովրդի անվտանգությունը, ի նկատի ունենալով, թե ովքեր են մեր հարևանները: Մենք անվտանգությունից ելնելով պետք է լինենք Ռուսաստանի հետ, առավել ևս, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք»,- ասաց Սարգսյանը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02