«Հրապարակ»-ում կարդում ենք. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ: Շարմազանովը չորով ժխտել է, չնայած հաջորդ օրը նույն ծերերը տեսել են Շարմազանովի աշխատասենյակում սպասող Ահարոն Ադիբեկյանին, որը հենց այնպես չի «հայտնվում» պաշտոնյաների աշխատասենյակներում:
Բոլոր դեպքերում, չնայած Շարմազանովի «ով» ազգանվանն ու մասամբ հունական պատկանելությանը, ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթևում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են: ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաև ԱԺ փոխնախագահի հեռանկարով:
Հրայր Թովմասյանը չի դառնում ոչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ոչ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչև 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու: Ի դեպ, միանշանակ է նաև Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում: Այս պահին, Արտակների ՊՆ տրանզիտից հետո, ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովները կազմուպատրաստ սպասում են իրենց նոր տերերին»:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02