Այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում էի, որտեղ դիմավորում էի Նորվեգիայից Երևան վերադարձող Հայաստանի ծանրամարտի հաղթական հավաքականին: Եվրոպայի այս առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունն, ապրիլյան իրադարձությունների համատեքստում, առանձնահատուկ նշանակություն ուներ բոլորիս համար: Հայ զինվորը հայրենիքը պաշտպանում է սահմանին, հայ մարզիկը՝ մրցահարթակում: Եվ ես պատահական չեմ համարում այս օրերին Նորվեգիայում նվաճած 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալները, իսկ այն հանգամանքը, որ մեր հավաքականը մեդալների քանակով դարձավ առաջնության բացարձակ առաջատար, համարում եմ հայ մարզիկների արժանի պատասխանը մեր ռազմատենչ հարևաններին:
Նույն օրերին Թուրքիայում ընթանում էր բռնցքամարտի վարկանիշային մրցաշար, որտեղ նույնպես մերոնք շատ լավ են հանդես եկել՝ նվաճելով օլիմպիական չորս ուղեգիր: Ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքից երկու ուղեգիր բերում են մեր մարզմնամարզիկները: Սերբիայում մեկ ուղեգիր էլ նվաճել է ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը:
Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին, ովքեր շարունակելով հայ զինվորի գործը, 2016 թվականի ապրիլն իսկապես դարձրեցին հաղթական ամիս և մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայ ժողովուրդն իր ոգու ամրության, կամքի և հզորության շնորհիվ ողջ աշխարհին ապացուցում է, որ իր բազմադարյա պատմությունը հավերժ է և դեռ երկար է շարունակվելու՝ ի հեճուկս բազմաթիվ թշնամիների:
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02