Տավուշի մարզի 8 համայնքներ` Զորական, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան և Այրում քաղաքը, տուժել են ցրտահարությունից: Դեղձանիկ համայնքի ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ համայնքի բերքի 15 տոկոսը վնասվել է:
«Հանձնաժողովն ուսումնասիրում է, դեռ վերջնական թիվ չկա, բայց հիմնականում վնասվել են նորատունկ ծառերը՝ կառալյոկներ, խնձոր, դեղձ: Բանջարաբոստանային մթերքն էլ է վնասվել, կարտոֆիլը և այլն»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Բերքի լուրջ վնաս է կրել նաև Պտղավան համայնքը, որի ղեկավարը պատմեց. «Ծառեր կան, որոնք ոչնչացման եզրին են: Սակայն այս ցրտահարությունը գյուղին միայն պտղի վերացմամբ չի վնասում, այլև գյուղացիների համար սոցիալ-տնտեսական այլ խնդիրներ է առաջացնում:
«Ժողովուրդը սրանով է ապրում, գյուղը զբաղվում է հողագործությամբ: Քիչ առաջ հայտնեցին, որ սև սալորի և դեղձի այգիները 100 տոկոսով ցոգոլ էին տվել ու սաղ սևացել է, չկա: Հիմա, որ բերք չտա, չվաճառվի, լուրջ խնդիր է առաջացնելու, քանի որ գյուղատնտեսական վարկեր կան: Հիմա որոշ ծառեր փրկելու համար ավելի շատ ոռոգում ու սնուցում է հարկավոր, ու չի բացառվում, որ դրա համար նոր վարկեր վերցնեն: Կարտոֆիլն ու լոբին էլ լրիվ ցրտահարվել են»,- ահազանգեց Պտղավան համայնքի ղեկավարը:
Դեղձ, ծիրան, կեռաս, ընկույզ, արքայանարինջ չի լինի նաև Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում: Համայնքի ղեկավար Արկադի Մակյանը մեզ հետ զրուցում պատմեց ցրտահարության վնասերի մասին՝ շեշտելով, որ այս պահին ինքը վնասը գնահատել չի կարող՝ սպասում է համապատասխան հանձնաժողովին:
«Շատ ծառեր են ջարդվել, բանջարաբոստանային մթերքներ էլ ցրտահարվել են: Դեռ չգիտենք՝ ինչ կլինի, սպասում ենք հանձնաժողովը վնասը գնահատի»,-շարունակեց Մակյանը:
Խնդրի հետ կապված խոսեցինք նաև Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հետ. նախարարության մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ սկզբնական ուսումնասիրություն պետք է կատարի Տավուշի մարզի Գյուղատնտեսության վարչությունը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից էլ տեղեկացրեցին, որ համապատասխան հանձնաժողովները սկսել են վնասի չափի կազմման աշխատանքները, որոշ գյուղերում ավարտել են, սակայն վերջնական տվյալները դեռևս հայտնի չեն՝ մոտ օրերս պարզ կլինեն:
tert.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02