ARM | RUS |

Խանդիկյանի Երևանը ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը

03.05.17 | 16:34

«Ես ինձ համարում եմ երեւանցի արդեն 70 տարի, ու ինձ համար հրաշալի է ե՛ւ հին Երեւանը, ե՛ւ այսօրվա Երեւանը, հենց այս պահի Երեւանը,- նշում է Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ԵԴԹ-ի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը,- իմ դժգոհությունները (եթե ինձ իրավունք վերապահեմ օգտագործելու «դժգոհություն» բառը) հիմնականում կապված են բնակիչների հետ, քանի որ մենք՝ ինքներս ենք Երեւանը: Եթե քաղաքի փողոցները կեղտոտ են, ապա դրա 90 տոկոսի մեղավորը մենք ենք: Քաղաքապետարանը շատ բան է անում, ես դա տեսնում եմ: Այդքան աղբարկղ որ դրված է Երեւանում, գոնե կենտրոնը ես լավ գիտեմ, ուրիշ քաղաքներում այդքան չեմ տեսել, բայց ամեն ինչ թափված է աղբարկղերի կողքերը»: Խանդիկյանը կարծում է. «Դա վատ հավաքելուց չէ, քանի որ հատկապես վերջին 2 տարին աղբահանությունը քաղաքում հոյակապ է: Նայեք մեր թատրոնի դիմացը. ուսանողները գալիս-նստում են եւ ծխախոտի մնացուկներ թափում, երբ որ 4-5 հատ աղբարկղ կա դրված: Այնպես որ, Երեւանն ինձ համար բնակիչներն են»: Խանդիկյանը սիրում է զբոսնել Երեւանով. «Այսօր երեկոյան, նույնպես եթե ազատ լինեմ, պիտի դուրս գամ ու քայլեմ Երեւանով: Նախ սիրում եմ քայլել, հետո սիրում եմ իմ քաղաքում քայլել»: Նրան զբոսնելիս կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Թումանյան, Նալբանդյան ու Սայաթ-Նովա փողոցներում, չէ՞ որ նա երկար տարիներ հենց Նալբանդյան ու Սայաթ-Նովա խաչմերուկում է ապրել եւ շատ բան գիտի Հին Երեւանից: Նա պատմում է, որ ժամանակին Սայաթ-Նովա փողոցում թուրքի հողաշեն տներ, նույնիսկ մզկիթ է եղել: Եվ կարծում է, որ Երեւանն առաջ է գնում: Խանդիկյանը, սակայն, նկատում է. «Փողոցում քայլելիս անցորդներն անպայման պետք է թեւով խփեն քեզ, որքան էլ քաշվես դեպի աջ, քանի որ շատերը չգիտեն, որ մայթով քայլելիս էլ ամեն մարդ իր աջը բռնած պիտի քայլի: Մեզ դեռ դպրոցից էին դա սովորեցնում: Մենք պիտի սովորենք համատեղ ապրել: Համակեցությունը շատ կարեւոր բան է մեր քաղաքում: Իսկ Երեւանը… գիտե՞ք ինչ՝ հայրենասիրություն չէ, Երեւանը սիրելը շատ կարեւոր բան է, քանի որ այն ժամանակները կարծես թե անցնում են, երբ ամեն մեկն իր շքամուտքում իր տան դռան առջեւի սալահատակը կես քառակուսի մետր էր նորոգում ու դրանից այն կողմ չէր տեսնում ոչինչ: Հիմա կարծես թե փոխվում ենք, պիտի սովորենք ապրել մայրաքաղաքում»: Խանդիկյանը Երեւանում եւ առհասարակ մեր կյանքում առկա բազմաթիվ խնդիրներ համարում է անցումային շրջանի հետեւանք. «Հին չինական մի ասացվածք կա՝ անեծքի նման․ «Ապրես այնպիսի երկրում, որը գտնվում է անցումային շրջանում»: Մենք անցումային շրջանում ենք, եւ դա երկար է տեւելու: Երեւանն այսօր էլ է փոխվում, վաղն էլ է փոխվելու: Սակայն հիմնական փոփոխությունը մեր գլխում պիտի կատարվի: Երեւանը փոխվում է նաեւ իր նորակառույցներով: Թեեւ հասկանում եմ, որ շատ շենքեր են կառուցվում քաղաքի կենտրոնում, որը երեւի թե լավ չէ, սակայն այլ ելք գուցե չկա, պիտի կառուցվեն, քանի որ ամբողջ հանրապետությունը լցվել է Երեւան: Այնպես որ, Երեւանը ղեկավարելն էլ հեշտ բան չէ»: Թեեւ Խանդիկյանը կարեւորում է մայրաքաղաքի դերը, բայց նրա համար ավելի կարեւոր է շրջանների, գյուղերի ու գյուղաքաղաքների զարգացումը. «Այնտեղի բարեկեցությունը շատ ավելի կարեւոր եմ համարում, որ մարդիկ ստիպված չլինեն անպայման գալ ու քաղաք հասնել, որպեսզի կարողանան ինչ-որ բան առնել-ծախել` իրենց գոյությունը պաշտպանելու համար: Պիտի կարողանանք շրջանները զարգացնել: Քաղաքը կզարգանա, ի՞նչ է պատահել: Մենք հայերս՝ բոլորս էլ, ինչպես հին ասացվածքում է ասվում, «քարից հաց քամող ենք»: Իսկ ժողովրդական ասացվածքները ես հարգում եմ, քանի որ դրանք տարիների ու տասնամյակների երկար կյանք են ապրել եւ եթե հասել են մեզ, ուրեմն ուժ ունեն, դրանց կարիքը դեռ կա: Աշխատող մարդիկ են բոլորը: Այնպես որ, քաղաքի զարգացման համար ես առաջին հերթին կարեւորում եմ շրջապատի զարգացումը: Իմ կարծիքով, Երեւանի համար շատ կարեւոր ենք ամեն մեկս, չպիտի նստենք ու սպասենք, թե վերեւում նստած անձն ինչ կանի, եւ ամեն ինչում նրան մեղադրենք: Շատ դժվար բան է ոչ միայն քաղաքը, այլեւ մեր երկիրը ղեկավարելը: Իսկ մեզ ղեկավարելն ավելի բարդ է, քանի որ ամեն մեկս անհատականություն ենք, ամեն ինչից հասկանում ենք, այդ պատճառով մեր գործերը հաճախ վատ են գնում: Ոսկերիչը կարող է պատշարին խորհուրդ տալ»: Նա սիրով է խոսում ժամանակակից երիտասարդության մասին՝ ուրախությամբ նկատելով. «Երջանիկ սերունդ է այսօրվա երիտասարդությունը: Հատկապես աղջիկներն այնպես սիրուն են Երեւանում, եւ դժվար է երեւի տղա ընկեր գտնել, քանի որ աղջիկների մակարդակն ավելի բարձր է: Երիտասարդներն այսօր շատ ծիծաղկոտ են, երբեմն նույնիսկ մի քիչ էլ ավել տարիքավորների համար: Տարիքավորները գուցե ավելի պահպանողական են եւ հաճախ չեն ժպտում: Բայց ժպիտն ավելանում է: 4 ամիս մեր քաղաքը մառախուղի մեջ էր, մարդը ո՞նց ժպտար: Չէ՞ որ դա դեպրեսիայի հսկայական պատճառ է, առանց գիտակցելու մարդն ընկնում է հոգեբանական ծանր կացության մեջ: Բայց պիտի ժպտալ»: Երեւանի դրամատիկական թատրոնն էլ իր հերթին փորձում է զվարթություն պարգեւել հանդիսատեսին իր ներկայացումներով: Խանդիկյանը նշում է, որ թատրոնի խաղացանկում՝ շեքսպիրյան գործերի կողքին, կան զվարթություն առաջացնող, բարձր որակի բազմաթիվ ներկայացումներ, եւ իրենք էլ ձգտում են կատակերգություն բեմադրելիս որակն ու մակարդակը չիջեցնել. «Նաեւ մեզնից է կախված մարդկանց ժպիտ պարգեւելը, ոչ թե հռհռոց, որը հաճախ տեսնում ենք, այլ՝ ժպիտ: Ես իմ ընկերներին երբեմն ասում եմ. «Նայիր՝ դու ավելի հրապուրիչ ես ժպտալի՞ս, թե՞ մռայլ դեմքով, ավելի հաղորդակից ու առինքնող ես ժպտալի՞ս, թե՞ մռայլ դեմքով»: Ներսից է, ամեն մեկս մեզ հետ պիտի աշխատենք: Ցավոք, գրավոր նյութում իմ ժպիտը չի նկատվի: Գիտե՞ք, ես չեմ հրամայում ոչ մեկին, ում հրամայում ես, նրա ժպիտը կորում է, ես նույնիսկ իմ հրամանագրերում չեմ գրում՝ «հրամայում եմ», ես գրում եմ՝ «հրամանագրել»»: Թեեւ Խանդիկյանը հրամայող մարդ չէ, սակայն կարծում է, որ օրենքներին ու կարգուկանոնին հետեւելն անհրաժեշտություն է: «Երբ որեւէ մեկն իր պատուհանի գույնը Լոս Անջելեսում փոխում է, քաղաքապետը տուգանում է տվյալ մարդուն ու ստիպում նորից հին տեսքին բերել: Մենք դեռ դա չենք անում, բայց հույս ունեմ, որ կանենք: Որեւէ տանիքի վրա որեւէ ձեղնահարկ կառուցելն ահռելի դժվար գործընթաց է արտերկրում, իսկ մեզ մոտ… Սակայն երեւի մեզ մոտ դեռ նման արգելքների ժամանակը չէ, քանի որ մարդիկ դեռ պետք է տեղավորվեն քաղաքում, շատերն առանց բնակարանի են այսօր: Մեր շքամուտքի աղբատար խողովակը հանում են, եւ ես ուրախ եմ, որ հանում են: Շատ լավ կլիներ չհանեին, եթե մենք՝ բնակիչներս, կարողանայինք ճիշտ օգտագործել դա: Այս ամենը քաղաքի պատմությունն է, կենցաղը: Աղբատարի միջից դույլ են հանել, սա աղբը մաքրողի՞, թե՞ մեր՝ բնակիչներիս մեղքն է: Շատերը գուցե չհասկանան՝ մտածելով, թե արվեստագետ մարդն այս ինչերից է խոսում, բայց սրանք երեւանցու մտահոգություններ են: Միեւնույն ժամանակ ես այսօր տեսնում եմ, թե Տարոն Մարգարյանն ինչքան գործ է արել այս տարիների ընթացքում: Ես վստահ եմ՝ դեռ անելու է, որովհետեւ նա լավ գիտի քաղաքի հոգսերը, տնտեսությունը եւ ունի բանիմաց մարդկանց թիմ: Կանի, որովհետեւ պատվախնդիր մարդ է, իսկ դա իր արյան մեջ է: Գալիս է հորից՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից, որին լավ էի ճանաչում»: «Մեր քաղաքը մեզնից է կախված, նրա տեսքը, միջավայրը, նիստուկացը, տրամադրությունը: Ես չեմ ասում բոլորս պար գանք ուրախությունից, բայց կարող ենք լավատես լինել: Հրաշալի քաղաք է Երեւանը: Դրսից ով գալիս է, ասում է, որ այսպիսի ապահով քաղաք չի տեսել երբեւէ: Այդ մենք ենք անապահով, քանի որ շրջապատված ենք թուրքով: Բայց ներսում ինչքան ապահով միջավայր ենք ստեղծել: Այդքան վատ են խոսում Հյուսիսային պողոտայի մասին: Ես այդ կարծիքին չեմ: Ես ճաշակ կարծես թե ունեմ նաեւ ճարտարապետության համար: Ինձ ուրախություն է պատճառում, որ մարդիկ ունեցան քաղաքի կենտրոնում մի տեղ, որտեղ կարող են երեկոյան զբոսնել՝ թեկուզ ցույց տալու իրենց նոր հագուստը, ի՞նչ վատ բան է որ: Մարդիկ կարող են այնտեղ շփվել, նստել,- նկատում է Խանդիկյանը եւ միաժամանակ մտահոգվում։- Բայց երբ որ արեւածաղիկ ուտող ու գետինն աղտոտող մեկին եմ տեսնում, այդ դեպքում գնամ ո՞ւմ դիմեմ՝ երկրի նախագահի՞ն, քաղաքապետի՞ն: Չես էլ կարողանում երբեմն դիտողոթյուն անել: Մեզ փոքր ժամանակ իրավունք ունեին դիտողություն անելու, մեծամասամբ մենք, գլուխներս կախ ընդունելով, հեռանում էինք: Հիմա այնպես կըմբոստանան՝ արա՛, ախպե՛ր»: Արվեստագետ եւ պարզապես երեւանցի Արմեն Խանդիկյանը մաղթում է համբերություն եւ աշխատանք՝ նշելով. «Դատարկ տեղը չեմ կարող ասել՝ ժպտացեք, մարդիկ: Բայց նույնիսկ մեր հին հեքիաթների մեջ կա՝ «Քեֆ անողի քեֆը չի պակասում»: Ես չեմ ասում քեֆ արեք, այստեղ այլ իմաստ է: Լավատես եղեք: Ես այնքան խնդիրներ ունեմ եւ կյանքում երբեք որեւէ մեկի վզին չեմ փաթաթի իմ անձնականը, ոչ միայն խնդիրներ, այլեւ դժբախտություններ: Ես գիտեմ, որ դիմացինն ինքն էլ ունի հսկայական խնդիրներ: Ամեն մեկի խնդիրն իր համար ամենամեծն է աշխարհում: Սակայն պիտի կարողանանք ժպտալ, իրար հետ լավ ապրել, իրար օգնել ու հասնել իրար»:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am


ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների...

15:28

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն...

15:15

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում...

15:02

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու...

14:49

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր մանրամասներ

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր...

14:32

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի...

14:13

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9...

10:35

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես ճշմարտությունը․ Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես...

10:15

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի...

09:49

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

09:04

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

21:11

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ...

20:33

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում....

20:04

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված...

19:44

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի...

19:16

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

19:04

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

14:37

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani...

14:36

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն Քոչարյան

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն...

14:11

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

14:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02