2015թ.-ի ընթացքում ՀՀ-ում Շենգեն գոտու դեսպանություններն ստացել են 57 787 դիմում–հայտ, որից մերժել են 7105-ը, այսինքն՝ 12.30 տոկոսը: Այս մասին այսօր հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների տրամադրման պարզեցման» համաձայնագրի երրորդ մոնիթորինգի արդյունքները:
Վիզայի դիմումների ընդհանուր թիվն աճել է՝ 2012-15թթ.-ի համեմատ 32.6 տոկոսով: Վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, զեկույցի համաձայն, դիմումների թիվը ևս աճել է: Միաժամանակ, աճել է նաև դիմումների մերժման թիվը. 2012թ.-ին դրանք ընդհանուր թվի մոտ 8 տոկոսն էին, իսկ 2015թ.-ին 12.30 տոկոսը:
Ֆրանսիայի և Գերմանիայի պարագայում մերժումները պակասել են: 2012թ.-ին Ֆրանսիայի դեսպանություն բերված դիմումների 21.21 տոկոսը մերժվել է, իսկ 2015թ.-ին՝ 16.2 տոկոսը, Գերմանիայի դեսպանություն բերված դիմումները 2012թ.-ին մերժվել են 19.2 տոկոսով, 2015թ.-ին՝ 9.4 տոկոսով: Մինչդեռ Շենգեն գոտու մյուս երկրների դեպքում մերժումներն աճել են:
Փորձագետը նշեց, որ մերժումները պայմանավորված են հիմնականում փաստաթղթերի թերի ներկայացմամբ: «Բելառուսն ու Ռուսաստանը, որոնք չունեն ստորագրած ոչ մի փաստաթուղթ վիզաների ազատականացման, ոչ մի բան չեն ստորագրել, նրանց մերժումների թիվը կազմում է 1 տոկոս է, իսկ Հայաստանի դեպքում 12 տոկոս: Այս համագործակցությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց մենք էլ պետք է սովորենք հարգել խաղի կանոնները, պատշաճ փաստաթղթեր ներկայացնել»,- նկատեց Գրիգորյանը:
Ըստ զեկույցի՝ վիզաների դյուրացման պայմանագրով քաղաքացիների որոշ կատեգորիաների համար նախատեսված անվճար վիզաներ տրամադրելու դրույթը թերի է գործում: Մշակված և ներդրված չեն կոնկրետ ընթացակարգեր կենսաչափական տվյալների շրջանառման, պահպանման, տրամադրման և օգտագործման համար:
ԵՄ պաշտոնական վիճակագրության համաձայն ԵՄ-ում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը 2016թ. 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եռապատկվել է: 2015թ.-ին ապաստան խնդրած քաղաքացիների թիվը կազմել է 1070 մարդ, իսկ 2016թ.-ին՝ 3035:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02