Անհեթեթ է Հայաստանի Հանրապետական կուսակցությունում տիրող իրավիճակը համեմատել «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակի հետ։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կարծիքներին, որ ՀՀԿ-ում էլ այնպիսի իրավիճակ է, ինչպիսին «Ծառուկյան» դաշինքում է, որտեղ թեկնածուների կամքին հակառակ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվել:
Դիտարկմանը, թե Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնավորապես ասել էր, թե «Ծառուկյան» դաշինքում ստեղծված վիճակը կարող է կրկնվել նաև ՀՀԿ-ում, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Մենք հայտարարել ենք, որ ունենք 9 ինքնաբացարկ, որոնք հստակ պատճառաբանված են, պայմանավորված են կուսակցական քաղաքական թիմի որոշմամբ: Այլ զարգացումներ մեզանում չեն սպասվում: Նրանք, ովքեր կլինեն կամ չեն լինի խորհրդարանում, կուսակցության կողմից կօգտագործվեն պետական այլ կառույցներում: Արամ Սարգսյանի հայտարարությունը անհաջող է, անհեթեթ, որովհետև եթե իմանար, թե ՀՀԿ-ում ինչպես են որոշումներ կայացնում, ինչպիսի կարգապահություն է տիրում, նման հայտարարություն չէր անի: ՀՀԿ-ն բացառում է նման սցենարի կրկնությունը, ավելին՝ մենք սա անհեթեթ ենք համարում»:
Իսկ «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակի հետ կապված Շարմազանովն ասաց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։
«Մենք հարգանքով են վերաբերվում քաղաքական մեր գործընկերներին, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքին: Դա իրենց ներքին խնդիրն է: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից իրենց ղեկավարն ու իրենք հանգուցալուծում կգտնեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում կարծիքներին, որ «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակն ուղղորդվել է ՀՀԿ վերնախավի կողմից, իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց. «Բացարձակ անհեթեթություն է: Նման բան գոյություն չունի: «Ծառուկյան» դաշինքի կամ որևէ այլ կուսակցության ցուցակների հետ ՀՀԿ-ն առնչություն ունենալ չի կարող»:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02