ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորումն օրերս ամփոփել է 2017 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռազմական խորհրդի նիստում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նախ ներկայացրել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրներն ու մարտական հերթապահության կարգը: Գնդապետ Քոչարյանն անդրադարձել է նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին` առանձնակի կարևորելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ամրապնդելու ուղղությամբ կատարված միջոցառումները:
Ներկայացնելով զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման վիճակը, զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ ուսումնական փուլի ընթացքում արձանագրվել է էական առաջընթաց: Դրական առաջընթաց կա նաև թիկունքային ապահովման աշխատանքներում: Եռամսյակի ընթացքում արձանագրված հաջողություններին զուգահեռ` գնդապետ Քոչարյանը մատնանշել է դեռևս առկա թերություններն ու տվել համապատասխան ցուցումներ` դրանք բացառելու համար:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին խրախուսվել են զինվորական ծառայության և մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44