Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Էրեբունցիներին ներկայացնելով անցած տարիների ընթացքում «Ավելի լավ Երևան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, հնարավորություն է տվել երևանցիներին հասկանալու, որ Երևանի ավագանու այս թիմն օր ու գիշեր աշխատելով, բնակիչների հետ միասին, արեց ամեն ինչ, որ Երևանը զարգանա համաչափ, դառնա ավելի բարեկարգ ու հարմարավետ: Այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա են բարեկարգված հազարավոր բակեր, նոր կառուցված խաղահրապարակներ, բազմաբնակարան շենքերի նորոգված տանիքներ ու մուտքեր, վերանորոգված ու անհրաժեշտ գույքով և պայմաններով ապահովված կրթական և մշակութային հաստատություններ:
«Շատ երկար կարելի է թվարկել անցած 4 տարիներին տարբեր ուղղություններով իրականացված բոլոր այն աշխատանքները, որոնք որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրը: Բայց դեռ շատ անելիքներ էլ մնացել են, քանի որ տասնամյակներ շարունակ կուտակված բոլոր խնդիրներին ընդմենը 4 տարում լուծումներ տալը ուղղակի հնարավոր չէր և դա բոլորն են հասկանում: Բայց կատարած աշխատանքների ծավալները տեսնելով ու հաճախ նաև դրանց իրականացմանն աջակցելով և մասնակցելով, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք, որ մեր թիմը բանիմաց է, սրտացավ, ունի՛ բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»,- նշել է Տարոն Մարգարյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02