Յալթայում բացել են հայ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր, հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկի` Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) հուշարձանը: Քաղաք վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այն կառուցվել է մեկենասների գումարներով:
«Սպենդիարյանն իր արվեստի համար նյութեր էր քաղում ժողովրդական երգերից, հայկական պոեզիայից, գրականությունից ու պատմությունից: Հայ ժողովրդական երաժշտությանն իր հավատարմությունը նա համատեղեց ռուսական դասական երաժշտության փորձի հետ: Նրա կյանքը սերտորեն կապված էր Ղրիմի, հատկապես` արեւոտ Յալթայի հետ, որը նա այնքան սիրում էր», - ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Հուշարձանը, որը տեղադրելու նախաձեռնողներ են եղել Մոսկվայի ու Ղրիմի հայկական սփյուռքը, տեղադրվել է նավահանգստային քաղաքի կենտրոնում` Սպենդիարյանի տան մուտքի մոտ:
«Յալթայում Սպենդիարյանի սա առաջին հուարձանը չէ: Առաջին անգամ կիսանդրին տեղադրվել է կոմպոզիտորի տան առջեւ, 1971 թվականին` նրա ծննդյան 100 ամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ, ինչպես այժմ, այն պատրաստվել եւ բերվել է Հայաստանից: Ավելի ուշ` 1980-ականների վերջին, կոմպոզիտորի բրոնզե կիսանդրին առեւանգվեց, նրա հետագա ճակատագիրն անհայտ է», - նշում են վարչակազմում:
Ալ. Սպենդիարյանի` Կալենովսկու եւ Ռիմկսի-Կորսակովի աշակերտի անունն են կրում Յալթայի փողոցներից մեկն ու երաժշտական դպրոցը:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02