Այսօր, մայիսի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն եւ շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:
Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի եւ ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ:
Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 17.00-ին Երեւանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա #Եվրոպանհանունխաղաղության խորագիրը կրող համերգը:
Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի եւ խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից եւ Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաեւ կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:
Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ եւ խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաեւ Երեւանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ:
Նշենք, որ ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության եւ միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձեւաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ:
Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի եւ պողպատի արտադրությունը միավորող եւ կառավարող եվրոպական մի կառույց: Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է Եվրոպական միությունը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02